Կրեմլը շատ վտանգավոր խաղ է խաղում՝ հնարավոր լուրջ հետեւանքներով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում:
«Ազգայնական ինքնամոռաց արբածությանը հաջորդելու է խումհարը»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիայի սպառնալիքը, որն այսօր կախված է Ուկրաինայի գլխին, վախեցնում է բոլոր եվրոպացիներին, որոնք «սառը պատերազմից» հետո սովորել են ապրել անվտանգ Եվրոպայում:
«Ես չեմ ուզում մտածել այն մասին, որ բանը կհասնի Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ռազմական հակամարտությանը: Այստեղ մի բան պարզ է. եթե ոչ ճիշտ որոշումներն, այդուհանդերձ, ընդունվեն, Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության ոշորտում բազմամյա համագործակցության մասին կարելի է մոռանալ»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ սթափ դատողություն ունեցող ոչ մեկը չի ցանկանա խաղաղության համար վճարել այն գինը, որը Եվրոպայում ստիպված կլինեն վճարել բոլորն առանց բացառությունների, հաղորդում է «Ռոսբալտը»:
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն բախվել է դիմադրության տնտեսության դաշտում: Ներդրողները չեն ցանկանում գումար ներդնել այդ երկրի տնտեսությունում եւ դուրս են բերում իրենց կապիտալը ՌԴ-ից: Իսկ ռուսական բաժնետոմսերն ու այլ արժեթղթերը հետեւողականորեն փլվում են:




























