Կուտակային կենսաթոշակային օրինագիծը դժվար թե մեզ ամբողջությամբ բավարարի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք այդ նոր օրինագծի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այն դժվար թե ամբողջությամբ մեզ բավարարի: Երբ տեսնենք օրինագիծը, այն ժամանակ կհավաքվենք ու կքննարկենք մեր դիրքորոշումը»,-ասել է Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» օրենքի նախագծին: Փաստաթուղթն առաջարկում է չեղյալ հայտարարել գործատուների տույժերը, որոնք հրաժարվել են կուտակային վճարումներ իրականացնել քաղաքացիների աշխատավարձից: Այս միջոցառումը ժամանակավոր բնույթ ունի, մինչեւ ՍԴ ապրիլի 2-ի որոշման համապատասխան նոր օրենսդրության ընդունումը: Օրենքների փաթեթը պետք է ընդւոնվի մինչեւ սեպտեմբերի 30-ը: