Հայաստանից ոչ ոք դիտավորյալ ոչ մի լիտր ջուր բաց չի թողնում Ադրբեջան: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողներին հայտնել է «Սեւան Հրազդան ջրընդունիչ» ընկերության տնօրեն Սամբել Հովհաննիսյանը: «Ես անձամբ պատրաստ եմ լրագրողներին ուղեկցելլ մեր տնտեսություններով, թող զրուցեն ջրօգտագործող ձեռնարկությունների հետ, այդ ժամանակ կտեսնեն, գնո՞ւմ է թեկուզ մեկ լիտր ջուր ձախ բիզնեսի համար, կամ սահմանից այն կողմ: Դա անընդունելի է»,-հայտարարել է Հովհաննիսյանը:
Իր հերթին «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը հայտարարել է, որ նախկինում ջուրը «աջուձախ» բաց էր թողնվում, իսկ այժմ՝ հազիվ թե: «1995թ.-ից Հայկական ԱԷԿ-ը շարք մտավ, սակայն էներգետիկ ջրապատնեշը Սեւանից շարունակվում էր: Մենք ասում էինք՝ տեսեք, թե ձմռան կեսին որքան ջուր կա Հրազդանում: Որտեղի՞ց: Իսկ մեզ ասում էին՝ դա ձեզ միայն թվում է»,- հավելել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության ապրիլի 23-ի նիստում հաստատել է 2014 թվականին Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակը 170 մլն խմ: Այսպիսով, թեեւ այս տարի կառավարությունը օրինագիծ էր ներկայացրել ԱԺ, ըստ որի Սեւանա լճից բաղ թողնվող ջրի քանակն առաջարկում էր առաջիկա 5 տարիների ընթացքում հասցնել 240 մլն խմ-ի, բայց այս տարի կօգտվի նախկինում հաստատված քանակից:



























