Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում անհանգստություն են հայտնել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի ձերբակալության կապակցությամբ:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագծերին՝ Հայաստանում են Ադրբեջանում քաղաքացիների մերձեցման նպատակով եւ երկու երկրների հանրություններին հավասարակշռված տեղեկություններ հաղորդելու նպատակով:

«Ինչպես խորհրդարանում փետրվարի 11-ին հայտարարել է Մարկ Սիմմոնդսը, երկու երկրներում այս պահին հայերի եւ ադրբեջանցիների սերունդ կա, որ մեկ այլ երկրի ներկայացուցիչ մեկի հետ որեւէ կապ չունի:

Մենք հույս ունենք, որ այս կարեւոր նախագծերն ու մարդկանց միջեւ կապերը կշարունակվեն, քանի որ դրանք հիմնական ուղիներից մեկն են, որոնց շնորհիվ երկու երկրների հասարակությունները կկարողանան իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրքադիրովին ձերբակալել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներն ապրիլի 19-ին: Նրան կասկածում են 2008թ.-ի ապրիլից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ լրագրողը բազմիցս հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, կատարել նրանց հրահանգները, որոնք վերաբերում էին Ադրբեւանի հասարակա-քաղաքական հարցերին եւ ռազմանական ոլորտին: