Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված։

Խոսքը 23 ռուսաստանցիների մուտքի վիզա տրամադրելու արգելքի մասին է, որոնց թվում ընդգրկված են պետական կառույցների ներկայացուցիչներ։ Վերջիններիս անուններն իշխանություններն առայժմ չեն նշում։

«Մենք պետք է Ռուսաստանին զսպվածության եւ պատասխանատվության կոչ անենք», - հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կոսիդան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Մարտին Ճապոնիան արդեն սահմանել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ` Ղրիմի բռնակցման պատճառով: Այդ պատժամիջոցներով դադարեցվում էին վիզային ռեժիմը դյուրացնելու վերաբերյալ խորհրդակցությունները եւ սառեցվում երեք երկկողմ պայմանագրեր կնքելու ուղղությամբ բանակցությունները: