Իրանի իշխանությունները որոշել են աշխատանքից հեռացնել եւ հայրենիք ուղարկել տեղական ավիաընկերությունում աշխատող ռուս օդաչուներին։
«Արտասահմանցի օդաչուների հեռանալու հարցը նախարարության օրակարգում է, եւ այն սկսել է իրականացվել»,- հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանին։
Նա նաեւ նշել է, որ Իրանի իշխանությունները Ту-154-ները մտադիր են աստիճանաբար այլ ինքնաթիռներով փոխարինել։
Ռուս օդաչուները երկիրը պետք է լքեն երկու ամսվա ընթացքում։




























