Բրիտանիայի Լիդս քաղաքում Corpus Christi կաթոլիկ քոլեջի ուսանողը հենց դասարանում դանակահարել է իր ուսուցչուհուն:

63-ամյա Էնն Մագուայերը վերջին 18 տարվա ընթացքում երկրում առաջին ուսուցիչն է, որը սպանվել է աշխատավայրում:

«Տեղի ունեցածին ականատես են դարձել մյուս ուսանողները, որոնք ահազանգ են հնչեցրել: Կասկածյալին ձերբակալել են դպրոցի աշխատակիցները՝ նախքան ոստիկանների ժամանելը: Տուժած ուսուցչուհուն առաջին օգնություն է ցուցաբերվել, նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ուսուցչուհու կյանքը փրկել չի հաջողվել»,-հայտարարել են քաղաքային ոստիկանությունում:

Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը տեղի ունեցածը «ցնցող» է անվանել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ոստիկանությունում պնդում են, որ խոսքը առաջին դեպքի մասին է եւ որ իրավապահները աշխատում են դպրոցներում անվտանգության ապահովման ուժեղացման ուղղությամբ:

Իրենց հերթին, ոլորտային արհմիությունները հայտարարում են, որ ուսուցիչներին վտանգ է սպառնում իրենց աշխատավայրում: