ԱՄՆ-ում ամեն տարի մոտավորապես 4 տոկոս անմեղ մարդկանց են մահապատժի ենթարկում, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնք հրապարակած հոդվածը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում:

Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով 1989-2009 թվականների ընթացքում կայացված մահապատժի վճիռները:

Նրանց խոսքով՝ մահապատժի ենթարկվածներից յուրաքանչյուր 25-րդն անմեղ է եղել: Միաժամանակ հետմահու արդարացման վճիռների թիվը բավական ցածր է, ինչը խոսում է ամերիկյան արդարադատության ոլորտում վերաքննության չդիմելու միտման մասին:

Ավելի վաղ ՄԱԿ-ը մտահոգություն էր հայտնել, որ  ամերիկյան 16 նահանգներում դեռեւս պահպանվում է մահապատիժը: 2013-ին ԱՄՆ-ում իրագործել է 39 մահապատժի որոշումը, ինչն աշխարհում 5-րդ ցուցանիշն է: