Շվեյցարացի գիտնականները նախազգուշացնում են երկրի խոշոր լճերից մի քանիսում ցունամի առաջանալու հնարավորության մասին: Նման երեւույթները կարող են տեկտոնիկ տեղաշարժերի արդյունք լինել, որոնք տեղի են ունենում երկրաշարժերի հետեւանքով:
Մասնավորապես, ցունամի կարող է առաջանալ Լյուցերնի լճում, որտեղ նման երեւույթ արդեն նկատվել է դեռեւս 1601 թվականին: Ավելի վաղ հետազոտողները պարզել են, որ 563 թվականին Ժնեւի լճում ցունամին ավերել է Ժնեւ քաղաքը, ալիքը հասել է քաղաքի պատերին՝ ոչնչացնելով ծառերը, մարդկանց ու կենդանիներին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:
Գիտնականները նշում են, որ ներկայումս խուճապի առիթներ չկան, սակայն հավելում են, որ տեղի իշխանությունները պետք է հաշվի առնեն այդ գործոնները շենքերի կառուցելիս:



























