ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն առաջիկայում լրջորեն չեն ազդի այդ երկրի վրա:
Նրա գնահատականով, միջոցները, որոնցով սպառնում է ԱՄՆ-ն, ավելի ցավոտ կհարվածեն Եվրոպային, քան Ռուսաստանին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Տնտեսական պատժամիջոցները, նույնիսկ բավական կոշտ, արդյունք չեն ունենա միջնա- եւ կարճաժամկետ հեռանկարում: Ռուսաստանն ունի բոլոր ռեսուրսները առնվազն 3-5 տարի ինքնաբավ մնալու»,- կարծում է Խոդորկովսկին:
Նա հիշեցրել է զգալի ոսկե եւ արժութային պաշարների մասին, որոնք գտնվում է ՌԴ տնօրինման ներքո:




























