Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Ցարեւը, ով Ուկրաինայի նախագահի թեկնածու էր առաջադրվել, հանել է թեկնածությունը: Քաղաքական գործիչը մնացածներին էլ է կոչ արեւ հետեւել իր օրինակին:
Իր որոշումը հիմնավորելով՝ Ցարեւը հայտարարել է, որ նախագահի թեկնածուի կարգավիճակը «արդյունավետ չէ՝ կենտրոնական եւ արեւմտյան Ուկրաինայի բնակիչներին իր մտքերը եւ դիրքորոշումը տեղ հասցնելու համար», փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ավելի վաղ պատգամավորին բազմիցս խորհուրդ էին տվել ինքնաբացարկ հայտնել՝ իր դեմ բազմաթիվ հարձակումների պատճառով: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ Ցարեւի «զելյոնկա» էին լցրել, ձվեր նետել, ծեծել, վնասել նրա մեքենան:




























