ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը անցած ամառ հայտնի ամերիկյան փաստաբան Պլատո Կաչերիսի ծառայությանն էր դիմել, ակնկալելով, որ վերջինիս օգնությամբ կարող է գործարք կնքել քննության հետ, նահանգներ վերադառնալ եւ հնարավոր անազատության ժամկետների կրճատման հասնել: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Կաչերիսն արդեն մի քանի անգամ լրտեսության մեղադրանքով խոշոր դատական գործընթացների է մասնակցել: «Այն պահից ի վեր, ինչ Կաչերիսին ներգրավելու փորձեր արվեցին Սնոուդենի կողմից, արդեն մեկ տարի է անցել», սակայն կողմերին բանակցություններում առաջընթաց արձանագրել չի հաջողվել, գրում է պարբերականը:
ԱՄՆ տարբեր պաշտոնատար անձինք հայտարարել են, որ եթե Սնոուդենը, որ ժամանակավոր ապաստան է գտել Ռուսաստանում, հայրենիք վերադառնա, նրան քրեական հետապնդում է սպասվում: Փորձագետների գնահատմամբ, Սնոուդենին կարող են նվազագույնը 30 տարվա ազատազրկման դատապարտել:




























