ԱՄՆ-ում Բարաք Օբամայի հասարակական աջակցության ցուցանիշը ռեկորդային ցածր մակարդակի է իջել՝ 41 տոկոս: Այդպիսին են հարցման արդյունքները, որն անցկացվել է «The Washington Post» թերթի եւ «АВС» հեռուստաալիքի հետ համատեղ:

«Դեմոկրատներին լուրջ դժվարություններ են սպասվում՝ հաշվի առնելով այն, որ նախագահ Օբամայի գործունեության հաստատման վարկանիշն անկում է ապրել, իսկ շատ ընտրողներ կողմ են Կոնգրեսը Հանրապետական կուսակցությանը հանձնելուն»,- հաղորդել է թերթը:

Ամերիկացաիների միայն 42 տոկոսն է պաշտպանում նախագահի տնտեսական քաղաքականությունը, 37 տոկոսը կողմ է աողջապահության ազգային համակարգի նրա բարեփոխումներին, 34 տոկոսը դրական է գնահատում Ուկրաինայում նրա ծավալած գործությունեությունը:

«The Washington Post»-ի գնահատմամբ իշխող կուսակցությունը նոյեմբերին կկորցնի իր ընտրողներին: Հանրապետականները հավակնում են աշնանը խորհրդարանի երկու պալատները վերցնել իրենց հովանու ներքո:

Ավանդաբար միջանցիկ ընտրություններում ընտրողների ներկայությունը շատ ավելի  քիչ է, եւ այդ պայմաններում հանրապետականների հաջողության հնարավորությունը ավելանում է: Սա պայմանավորված է նրանով, որ ընտրողներն առավելապես սպիտակամորթ ամերիկացիներն ու տարեց հասակի մարդիկ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: