Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրում պետք է ավելի շատ տնտեսություն լինի: Նման ցանկություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ հանդիպման ընթացքում:

«ԲԵԼՏԱ»-ի տվյալներով՝ Լուկաշենկոն Խրիստենկոյից հետաքրքվել է համաձայնության նախապատրաստման աշխատանքներով եւ խոստացել է անհրաժեշտության դեպքում ուղղումներ մտցնել:

Իր հերթին Խրիստենկոն հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են «անընդհատ, գերարագ ռեժիմում», մասնակցում են երեք կառավարություններից հարյուրավոր փորձագետներ:

«Պետք է նշել, որ փաստաթուղթը ստացվում է: Ստացվում է համակարգային, ինչպես որ ցանկանում էին, ներառում է Եվրասիական տնտեսական միության գործունեության բոլոր հարցերը»,- նշել է ԵՏՄ կոլեգիայի նախագահը:

Մինսկում Անկախության պալատում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ է ընթանում: Գագաթաժողովի ընթացքում ծրագրվում է Լուկաշենկոյի երկկողմանի հանդիպումներ ՌԴ եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: