Ֆրանսիայում ձերբակալել են նիդերլանդական «Draap Trading» ընկերության ղեկավար Յեն Ֆեյսենին, ով հետաքննության վարկածով տավարի մսի անվան տակ եվրոպական շուկաներին ձիու միս է մատակարարել:

«Draap Trading»-ը գտնվում է Կիպրոսում, եւ, ինչպես ենթադրում են քննիչները, ձիու միսը վաճառել է ֆրանսիական «» ընկերությանը: Վերջինս այնուհետ այն  տեղափոխել է մսի վերամշակման ձեռնարկություններ, որոնք արտադրանքը տավարի մասին անվան ներքո եւ այդ գնով մատակարարել են խանութներին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:

2013թ.-ի փետրվարին Եվրոպայում «մսի սկանդալ» բորբոքվեց: ԵՄ տարբեր երկրնեի սուպերմարկետներու տավարի մսի փոխարեն ձիու միս էր հայտնաբերվել: Կեղծ արտադրանք հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում: