Scorpions խմբի թմբկահար Ջեյմս Քոթաքին ձերբակալել են Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ձերբակալության պատճառը երաժշտի պահվածքն էր ապրիլի 3-ին ինքաթիռում, որը Մոսկվայից Դուբայ էր ուղեւորվում: Քոթաքը անպարկեշտ շարժումներ է ցույց տվել Պակիստանից եւ Աֆղանստանից մահմեդական ուղեւորներին եւ ոգելից խմիչքներ է խմել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Կարգազանցին ձերբակալել են Դուբայի օդանավակայանում եւ մեկ ամսով կալանավորել են:

Սեմ Քոթաքը խոստովանել է, որ ինքնաթիռում ոգելից խմիչք է օգտագործել, սակայն հայտարարել է, որ իր պահվածքով չի վիրավորել մահմեդական ուղեւորների զգացմունքները:

Պատիժը կրելուց հետո երաժշտին հայրենիք կարտաքսեն: