ՄԱԿ-ի  պարբերական ունիվերսալ տեսության նստաշրջանում Սաուդյան Արաբիան հանդես է եկել մի շարք բողոքներով ուղղված նորվեգական իշխանությունների դեմ:

Երկրի ներկայացուցիչները պահանջել են Նորվեգիայից անօրինական ճանաչել Մուհամեդ մարգարեի եւ իսլամի յուրաքանչյուր քննադատություն: Ինչպես նաեւ Սաուդյան Արաբիան մտահոգություն է հայտնել «ընտանեկան բռնությունների, բռնաբարությունների եւ սոցիալական շերտերի անհավասարության դեպքերի ավելացման» կապակցությամբ:

Բացի այդ նշվել էր, որ Նորվեգիայում շարունակվում են կրոնական հենքի վրա հանցագործություններ տեղի ունենալ՝ պայմանավորված մահմեդականների նկատմամբ ատելությամբ:

Նիստի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարար Բերգե Բրենդեն ստիպված է եղել լսել նաեւ 91 այլ պետությունների կողմից երկրի հասցեին քննադատությունը:

«Սա պարադոքս է, որ երկրները, որոնք մարդու հիմնարար իրավունքները չեն պաշտպանում, ազդում են խորհրդի վրա»,- Բրենդեի հայտարարությունը մեջբերում է «NTB The Local» գործակալությունը: