ԱՄՆ-ի դիվանագիտության ղեկավար Ջոն Քերին պաշտոնապես ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար Իսրայելում «ապարտեիդի» ռեժիմի հաստատման հեռանկարների մասին՝ այն դեպքում, եթե հրեական եւ պաղեստինյան իշխանությունների միջեւ խաղաղ համաձայնությունը չկայանա:
«Ես երբեք չեմ հայտարարել, ոչ հրապարակայնորեն, ոչ էլ անհատական զրույցում, որ Իսրայելը ապարտեիդի երկիր է կամ մտադիր է այդպիսին դառնալ»,- հայտարարել է Քերին:
«Եթե կարողանայի ետ պտտել ժապավենը, ապա այլ բառ կընտրեի»,- պարզաբանել է պետդեպարտամենտի ղեկավարը, հաղորդում է «Ռուսսկայա պլանետան»:
Քերին հավելել է, որ երկարատեւ հեռանկարում հրեական պետության գոյության եւ իսրայելական ու պաղեստինյան ժողովուրդների համատեղ խաղաղ գոյության միակ որոշումն ընկած է երկու առանձին պետությունների ստեղծման հարթության վրա:




























