Ապրիլի 29-ի գիշերը «Թալիբան» խմբավորման անդամները լայնածավալ հարձակումներ են իրականացրել Աֆղանստանի արեւելքում, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը:
Թալիբները դաժան մարտերի մեջ են մտել բանակային ստորաբաժանումների հետ: Արդյունքում սպանվել է 49 թալիբ:
Կառավարական ուժերը եւս կորուստներ են կրել, սպանվել է 5 զինվոր, հաղորդում է «Սինխուան»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 27-ին Աֆղանստանի ուժայինները ոչնչացրել են հինգ գրոհայինների, այդ թվում տեղական նշանակության առաջնորդ Մոլլա Նադիրին: Եւս երեք գրոհայի վիրավորվել էր: Բացի այդ, սակրավորները վնասազերծել են 21 պայթուցիկ սարք:




























