ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է իրեն հասցեագրված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի եւ շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետեւում է իրավիճակին եւ արդեն իսկ զրուցել է հարձակումների հետեւանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ:

Նա հավաստիացրել է, որ Քեսաբում եւ շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձեւի: