Չի կարելի իշխող կուսակցության պատգամավորներին վերագրել անձնական շահագրգռություն օրինագծորի ընդունման մեջ: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի պատգամավոր. Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մեքենաների ակցիզի չեղյալ հայտարարման օրինագիծի քննարկմանը:

Նրա կարծիքով, շքեղության առարկաների վրա բարձր հարկն ինչ-որ կերպ անհրաժեշտ է, սակայն սկզբունքային տարբերությամբ, ակցիզը պետք է գանձել ոչ սահմանին: Այդ դեպքում դրանք ընդհանրապես կդադարեն ներկրել, ինչը խնդիրներ կհարուցի դրա վաճառքով զբաղվող մարդկանց համար:

«Ես հասկանում եմ, իհարկե, որ հիմա շշուկներ կգնան, թե Վարդան Այվազյանը դրանից շահույթ ունի: Երբ քննարկում էին արտեզյան ջրի մասին օրենքը, ես ձեր համար ձկնաբույծ դարձա, իսկ հիմա ավտոդիլլեր կսարքեք: Առաջին անգամը չէ»,- նշել է Այվազյանը:

Նրա խոսքով, ինքն առաջարկում է հարկել այդ ապրանքները վաճառքի պահին, երբ դրանք արդեն ներկրվել են Հայաստան: