Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հետաձգել Եվրասիական տնտեսական միության ստեղծումը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Մինսկում ապրիլի 29-ին նա հայտարարել է, թե բանակցությունների ընթացքում մոտեցումներն իր մոտ բազում հարցեր են ծնում:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ մինչեւ ԵԱՏՄ ստեղծման պայմանագրի ենթադրյալ ստորագրումը չափազանց կարճ ժամանակ է մնացել, եւ նշել է, թե «հարցերի շրջանակ է ծագել, որոնց շուրջ կարծիքները տարբերվում են, իսկ դրանց թվարկումը՝ մտահոգիչ է»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը կկարողանան փոխզիջում գտնել այն գործոնների շուրջ, որոնք դեռ չեն համաձայնեցվել:




























