Հայաստանի կառավարությունը ցանկանում է կենսաթոշակների մաիսն նոր օրինագիծը նախապատրաստել արդեն հունիսի 30-ին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խորհրդարանում ներկայացնելով պարտադիր կենսաթոշակային պահումների չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագիծը:

Թեեւ Սահմանադրական դատարանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել, կառավարությունը ցանկանում է ավարտին հասցնել ավելի վաղ, հավելել է նախարարը:

Պատասխանելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Խաչատուր Կոկոբելյանի հարցին՝ նախարարը նշել է, որ ՍԴ հունվարի 24-ի գործընթացային որոշումից սկսած մինչեւ ապրիլի 2-ը կենսաթոշակային պահումներն իրականավել են աշխատողների եւ գործատուների փոխահամաձայնությամբ: Այժմ հանրապետությունում 127 հազար կուտակային հաշվեհամարներ կան: «Այսպես թե այնպես մենք պետք է  բոլորի համար ընդունելի համակարգ ձեւավորենք: Այդ թվում նաեւ ձեր մասնակցությամբ»,- նշել է նախարարը:

«Իսկ եթե դատարանը որոշել է դադարեցնել կուտակային վճարումներից հրաժարվելու համար տուգանքները, ապա իրավական ի՞նչ հիմքեր կարող են լինել տուգանքերը վերացնելու համար»,- հայտարարել է Կոկոբելյանը: Պատասխան ելույթում թեման չի քննարկվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը օրենքի մի շարք դրույթներ ճանաչեց հակասահմանադրական, պահանջեց մինչեւ սեպտեմբերի 30-ն ուղղությումներ մտցնել օրենսդրությունում: Այնուհետ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունը հայտարարեց պատրաստականության մասին ժամանակավորապես վճաչումները կամավոր թղնել, իսկ նշված ժամկետում նոր օրենսդրություն նախապատրաստել: