Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ նոր անդամների միացումը մաքսային «եռյակին» անհրաժեշտ է իրականացնել առանց հատուկ կարգավիճակի տրամադրման:

«Մենք նպատակահարմար ենք համարում նոր անդամների ընդունումը փաթեթային սկզբունքով՝ առանց հատուկ կարգավիճակների տրամադրման»,- ապրիլի 29-ին Մինսկում հայտարարել է Լուկաշենկոն Եվրասական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

Նա ուշադրություն է հրավիրել, որ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն «անցել են ինտեգրացիոն գործընթացների բոլոր այդ փուլերը»,- հաղորդում է «Ինտերֆաքս-Արեւմուտք»-ը:

Խոսելով նոր անդամների ընդունման մասին՝ նա նշել է, որ «մեզ թիկունքից ոչ ոք չի հրում, գրաֆիկները մենք ենք սահմանում»: Նա համարում է, որ ինտեգրացումը չպետք է վերածվի «գործընթացի հանուն գործընթացի, որտեղ կարեւոր է ոչ թե արդյունքն է, այլ մասնակցությունը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Մինսկում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ: Օրակարգում Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի պայմաններն են, ինչպես նաեւ ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին Հայաստան ու Ղըրղըզստանի անդամակցության հարցերը: