Ակցիզային սխալ հարկման պատճառով հայկական կոնյակը չափազանց թանկ արժե: Այդ մասին խորհրդարանում այսօր՝ ապրիլի 29-ին հայտարարել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա կարծիքով, ակցիզով պետք է հարկել միայն ալկոհոլի արժեքը, առանց շշի, խցանի եւ պիտակի: Նա նկատել է, որ եթե մեկ շիշ, նորմալ որակի գինին Հայաստանում արժե 1600-1700 դրամ, դրանից 1100 դրամը կազմում են տարան, պիտակն ու խցանը: «Խաղողից գինու ստացումը կազմում է 1 լիտր 1,3 կգ-ից: Իսկ խաղողը գնում են 130-140 դրամով: Դե հաշվեք»,- ասել է Բագրատյանը:
Արդյունքում, հայկական ալկոհոլի արժեքն անհիմն աճում է, եւ այն ոչ մրցունակ է դառնում:
Ի պատասխան տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ վարդան Այվազյանը խոստացավ հարցը քննարկել ոչ թե պատգամավոր-գործարարների, այլ նախկին գործարար, ներկայումս բաժնետերերի հետ»:



























