Զինված անձինք ներխուժել են Լիբիայի խորհրդարան եւ կրակ են բացել: Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել, այժմ պարզվում է նրանց թիվը:
Խորհրդարանի անդամները ստիպված են եղել չեղյալ հայտարարել նոր վարչապետի թեկնածության քվեարկությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հարձակվողները վարչապետի թեկնածուներից մեկի կողմնակիցներն են, ով չի ստացել խորհրդարանականների աջակցությունը:
Վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել ապրիլի 13-ին, երբ Լիբիայի կառավարության ժամանակավոր պաշտոնակատար Աբդալլա աթ-Թանին հրաժարական էր տվել նշանակումից մի քանի օր անց: Նա այդ որոշումը կաացրել էր, երբ ընտանիքի հետ հարձակման էր ենթարկվել:




























