Մայդանի բարիկադներից մեկի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել «ճրագներով երթի» մասնակիցների եւ ինքնապաշտպանության մարտիկների միջեւ:
Ինչպես հաղորդում է «Գրոմադսկե ՏԲ»-ն, մի քանի տասնյակ րոպե առաջ ակտվիստները հավաքվել են Կիեւի խորհրդի շենքի մոտ եւ ճրագներով երթով շարժվել դեպի Մայդան:
Գլխավոր փոստի դիմաց գտնվող բարիկադների մոտ շարասյանն կանգնեցրել են Մայդանի ինքանպաշտպանության մարտիկները: Ծեծկռտուք է սկսվել:
«Գրոմադսկե ՏԲ»-ի տվյալներով՝ ճրագներով ակտիվիստները ծրագրում էին հասնել Գերագույն Ռադա, որպեսզի իշխանություններից արեւելքի լիարժեք ինքանավարություն պահանջեն:
Դրա հետ մեկտեղ «Ինտերֆաքս-Ուկրաինան» հաղորդում է այն մասին, որ ճրագներով երթը նվիրված էր «Երկնային հարյուրյակի» հերոսներին: Բախման ժամանակ կիրառվել են պայթուցիկ սարքավորումներ:
«Գրոմադսկե ՏԲ»-ի տվյալներով՝ կան մի քանի տուժածներ:













