Ուկրաինացի օլիգարխ, երկրի ամենահարուստ գործարար Ռինատ Ահմետովը հայտարարում է, որ մտադիր չէ վաճառել բիզնեսն ու հեռանալ Դոնբասից:

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է, մեր երկիրը պետք է միասնական լինի: Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Դոնբասն ու Ուկրաինան միասնական լինեն», - ընդգծել է Ահմետովը:

«Չկա այնպիսի կրակոց, որ ինձ ստիպի լքել իմ երկրամասը», - հավելել է գործարարը:

Հարավ-Արեւելքի իրավիճակը մեկնաբանելով՝ նա նաեւ սատարում է հայտնել Դոնեցկի նահանգապետ Սերգեյ Տարուտային:

 «Դուք նահանգապե՞տ եք ուզում, թե՞ պաշտպանության նախարար», - ասել է նա Տարուտայի «փափուկ բնավորության» հասցեին  հնչող մեղադրանքներին ի պատասխան:

«Եթե պաշտպանության նախարար, ուրիշ մարդու բերեք: Եթե տարածաշրջանի, Դոնբասի զարգացման մասին մտածող մարդ է պետք, այդ մարդը Տարուտան է», - ընդգծել է Ահմետովը: