Մալդիվյան կղզիների իշխանությունները օրինագիծ են պատրաստել, որով նախատեսվում է հանել մահապատժի 61-ամյա կասեցումը, այդ թվում՝ երեխաների:
Նոր օրենքով 7 տարին լրացած երեխային կարող են մահապատժի դատապարտել եւ այն իրագործել 18 տարին լրանալուց հետո:
Օրինագիծը կսահմանափակի մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու նախագահի իրավունքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մալդիվներում այս պահի դրությամբ առվազն 20 մարդ կարող է ենթարկվել մահապատժի:
Մահապատժի ենթակա հանցանքներից են աթեիզմը եւ իսլամի քննադատությունը:
Մալդիվները Հնդկական օվկիանոսի ջրերում՝ Շրի Լանկայից հարավ-արեւմուտք ընկած հատվածում տեղակայված կղզիների շղթա է:
Բնիկները ապրում են 199 կղզիներում: Դրանցից ավելի քան 70-ը զբոսաշրջային կուրորտներ են:


























