Միացյալ Նահանգները Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված հավելյալ 600 հազար դոլարի հատկացում կիրականացնեն:  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջեւ համապատասխան համաձայնագրի նախագիծը ապրիլի 30-ի կառավարության նիստին հավանության է արժանացել:

Այսպիսով, 2010թ. հունիս ամսին ՀՀ կառավարության եւ USAID-ի միջեւ կնքված «Հայաստանում առավել մրցունակ եւ դիվերսիֆիկացված մասնավոր սեկտորի աջակցման մասին» համաձայնագրի շրջանակում տրամադրված ֆինանսական հատկացումների ընդհանուր ծավալը շուրջ 44 մլն դոլարի կհասնի: Պայմանագիրը մինչեւ 50 մլն դոլար չափով աջակցություն է կանխատեսում եւ բարձր ավելացված արժեք ունեցող մի շարք ոլորտների, ինչպես նաեւ հասարակական ենթակառույցների կառավարման հարցում աջակցություն ենթադրում: