Ուկրաինայի Զինված ուժերը մարտական բարձր պատրաստականության են բերվել՝ Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի պատճառով: Այս մասին նախագահի աշխատակազմում խորհրդակցության ընթացքում հայտնել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, հայտնում է ՈՒՆՆ-ն:
Տուրչինովը նաեւ բոլոր նահանգապետներին հանձնարարել էտարածքային պաշտպանության գումարտակներ կազմել ՝ անհրաժեշտության դեպքում դիվերսանտներին դիմակայելու համար:
«Նման գումարտակներ պետք է լինեն բոլոր շրջաններում: Մենք պետք է կարողանանք դրանք այլ շրջաններին օգնության ուղարկելու հնարավորություն ունենալ՝ վտանգ ծագելու դեպքում», - ընդգծել է նա:




























