Ադրբեջանում տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին հենց ՆԳՆ շենքի մոտ:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 12,30-ի սահմաններում Ադրբեջանի ՆԳՆ շենքի մոտ 35-40 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Նա իր վրա բենզին է լցրել ու փորձել է հրկիզել, սակայն ոստիկանների միջամտության արդյունքում մահափորձը հնարավոր է եղել կանխել:
Պարզվել է, որ այդ տղամարդը Շուքյուր Մելիքովն : Նախնական տվյալներով՝ ինքնահրկիզման փորձի պատճառը ոստիկանության Յասամալի շրջանային վարչության աշխատակիցների գործողություններն են եղել:


























