Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «թեժ գիծ» է բացել զինվորական պատրաստվածությամբ քաղաքացիների համար, որոնք ցանկանում են պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Այս մասին տեղեկություն է հաղորդվում ծառայության պաշտոնական կայքում:
«Ահաբեկչական վտանգը հաղթահարելու եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու, անջատողական, հանցագործ զինված խմբավորումներին հակազդելու եւ օրինականության ապահովման նպատակով որոշվել է «թեժ գիծ» մտցնել այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայի իրավապահ մարմինններում եւ զինված ուժերում ծառայության փորձ ունեն եւ ցանկանում են հասարակական կարգուկանոնի պահպանման հատուկ ստորաբաժանումների անդամագրվել»,-ասվում է ուղերձի տեքստում:
Ուկրաինացի տղամարդկանց ուղղված` ոստիկանության եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության շարքերը համալրելու խնդրանքով է հանդես եկել նաեւ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Մինչեւ որ արեւելյան ռեգիոններում նախ եւ առաջ ամբողջովին չվերականգնվի ՆԳՆ եւ ՈւԱԾ ուժային ուղղահայացը…Մենք արդեն փոխել ենք անվտանգության ծառայության Լուգանսկի եւ Դոնեցկի մարզային ղեկավարներին, ամբողջությամբ փոխվել է «Ալֆա» հատուկ ստորաբաժանման ղեկավար անձնակազմը: Բայց դա քիչ է: Հարկավոր է այդ ռեգիոններում ենթակառույցների ամբողջական թարմացում իրականացնել»,- TCH.ua-ի վկայակոչմամբ, ասել է Տուրչինովը:




























