Հարավային Սուդանի քաղաքացիական հակամարտությանը 9 հազարից ավելի երեխաներ են ներգրավված:
«9 հազարից ավելի երեխաներ հավաքագրվել են երկու երկրների ռազմական միավորումներում: Երեխաները նաեւ երկու կողմերից խաղաղ բնակավայրերի վրա կատարվող հարձակումների զոհ են դառնում»,- հայտնում է France Presse-ը՝ վկայկոչելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլային:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամ Դիենգը հայտարարել է, որ ՄԱԿ-ը թույլ չի տա երկրում զանգվածային հաշվեհարդարներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ «բավական մեծ թվով անչափահասներ են ներգրավված այսպես կոչված «Սպիտակ բանակում», որը հիմնականում կազմված է տեղի նուեր ցեղի ներկայացուցիչներից, հայտնում է «Ռոսբալտը»:


























