Բարսելոնում Կատալոնիայի ճարտարագիտական համալսարանի ինժեներները ներկայացրել են աշխարհում ամենաթեթեւ փչովի կամրջի մոդելը, որն ունակ է կրել 20 տոննա բեռ:

14-մետրանոց կամուրջը կշռում է 5 տոննա, որը երեք անգամ ավելի թեթեւ է նմանատիպ մոդելներից եւ կարող է օգտագործվել ջրհեղեղների հետեւանքների վերացման ժամանակ:

Բացի այդ, կամրջի կոնստրուկցիաները բաժանված են 150 կգ-անոց բլոկների, ինչը թույլ է տալիս քանդել այն առանց հատուկ տեխնիկայի, 8 մարդկանցով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նորույթի կառուցման համար արդեն ստեղծվել է Build Air ընկերությունը: