Ըստ ռուսական ռեժիմի քննադատների՝ նախագահ Վլադիմիր Պոտինը ներքին քաղաքականությունում կրկին ավտորիտար ուղղություն է մտցնում:

Ռեժիմը աչքներիս առաջ ավելի է խստանում,  DPA գործակալության հետ զրույցում ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը:

Ըստ Ռիժկովի, ինչպես եւ 2004թ., հարեւան երկրում հաջողության դրսեւորումն այս անգամ էլ փարատեց ռուսական ընդդիմության ժողովրդավարացման վերաբերյալ հույսերը: Պուտինը ձգտում է Ռուսաստանը մեկուսացնել Արեւմուտքից, կարծում է Ռիժկովը:

Նա մասնակցում է Գերմանիայի Շլանգենբադ քաղաքում անցկացվող գերմանա-ռուսական ֆորումին:

Շլանգենբադի ֆորումը ցույց տվեց, որ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ  Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտությունը սրվել է, փոխանցում է  Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ն:

«Ուկրաինայում ճգանաժամն ավելի խոր եւ բարդ է՝ նախորդ բոլոր ճգնաժամերի համեմատությամբ, որոնք ծագել էին Եվրոպայում սառը պատերազմից հետո», - հայտարարել է Հանս Յոահիմ Շպանգերը: Այդ կապակցությամբ նա ընդգծել է նման կոնֆլիկտների քննարկման կարեւորությունը: