Ֆրանսիայի ազգային ժողովը հավանություն է տվել երկրի կառավարության մշակած բյուջետային միջոցների խնայողության 50 միլիարդ եվրոյի փաթեթին: Փաստաթղթին կողմ են արտահայտվել 265 պատգամավորներ, դեմ` 232-ը: Եւս 67 պատգամավորներ ձեռնպահ են մնացել:

Խնայողությունների նախագիծը մինչեւ 2017թ. ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված քայլեր է ներառում: Փաստաթղթի օգնությամբ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է 2015թ.-ից իրականացնել մաաստրիխյան չափանիշները, համաձայն որոնց բյուջեի դեֆիցիտի առավելագույն մակարդակը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի երեք տոկոսը: 2013թ. այդ ցուցանիշը 4,3 տոկոս էր կազմում, իսկ 2014թ արդեն 3,8 տոկոս է ակնկալվում, AFP-ին վկայակոչելով տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: