Մայիսի 5-6-ը Երեւանում «Համատեղ ինքնապաշտպանություն. քաղաքական խնդիրներ եւ իրավական ասպեկտներ» թեմայով ՀԱՊԿ միջազգային գիտա-պրակտիկ համաժողով կանցկացվի:
Ինչպես ՀԱՊԿ հայկական ազգային ներկայացուցչության մամուլի ծառայությունից են հաղորդում, համաժողովի շրջանակում նախատեսվում է միջազգային կազմակերպությունների ինքնապաշտպանությանը, միջազգային իրավունքի` ագրեսիային առնչվող ժամանակակից բաղադրիչին, տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ դերակատարմանը, ինչպես նաեւ էկոլոգիական ագրեսիային եւ տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հարցեր քննարկել: ՀԱՊԿ անդամ-երկրներից համաժողովին մասնակցելու են հրավիրվել գիտնականներ, փորձագետներ, քաղաքագետներ, դասախոսներ եւ պրակտիկ մասնագետներ: Հրավիրվածների շարքում են նաեւ ԱՊՀ , եվրոպական եւ այլ երկրներ ներկայացնող համալսարանական եւ գիտական մասնագետներ:
Համաժողովը կազմակերպել է ՀԱՊԿ հայաստանյան ինստիտուտը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ ճարտարագիտական ակադեմիայի համատեղությամբ:



























