Աֆղանստանի հարավ-արեւելքում, Պակիստանի սահմանի մոտ տեղի ունեցած մարտերի ընթացքում զինվորականները Արեւմուտքի երկրների զինվորական օդուժի օժանդակությամբ, ավելի քան 60 գրոհային է ոչնչացվել:

Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ արմատական «Հաքքանի» խմբավորման 300 անդամներ եւ այլ օտարերկրացի գրոհայիններ փորձել են գրոհով վերցնել աֆղանական ռազմական հենակետերը Զիրուքի շրջանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Աֆղանստանի ազգային անվտանգության ծառայությունը:

Աֆղանստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ գործողության ժամանակ զոհվել է առնվազն 5 զինվորական, 6-ը վիրավորվել են: Եվս մեկ աֆղանցի զինվորականի առեւանգել են:

Ծայրահեղական խմբավորման անդամները ակտիվորեն գործում են աֆղանա-պակիստանյան սահմանի երկու կողմերում: