Վրաց ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդի նիստում կարող է դրվել խտրականության դեմ օրինագիծն աջակցող անձանց նկատմամբ անեծք կիրառելու հարցը:
«Իշխանությունը պետք է հաշվի առնի հասարակության եւ եկեղեցու շահերը, հակառակ դեպքում մենք մտադիր ենք շարունակել բողոքի ակցիաները ընդդեմ նույնասեռ ամուսնությունների, նույնասեռականության եւ այլասերվածության: Բացի այդ, Սուրբ Սինոդի նիստում կարող է դրվել խտրականության դեմ օրինագիծն աջակցող անձանց նկատմամբ անեծք կիրառելու հարցը»,-հայտարարել է հոգեւորական Դավիդ Իսակաձեն՝ բողոքի ակցիայի ժամանակ:
Նշենք, որ այս րոպեներին Թբիլիսիի խորհրդարանի նախկին շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում: Այնտեղ են գտնվում բազմաթիվ ոստիկաններ:
Վրացական պատրիարքարանը կողմ է նույնասեռականների հանդեպ խտրականությանը


























