Գիտնականներին հաջողվել է տղամարդուն տեղափոխել ժամանակի մեջ՝ խթանելով նրա ուղեղի մի մասը:

22-ամյա տղամարդը հայտնել է, որ տեսել է իր ընտանիքի հետ սրճարան այցելության սցենաներ, ինչպես նաեւ իր հայրենի քաղաքի երկաթուղային կայարանը, թեեւ իրականում նա նստած է եղել բժշկական սենյակում:

Հալյուցինացիաները հայտնվել են այն բանից հետո, երբ Նյու Յորքում Ֆայնշտեյն ինստիտուտից Պյեռ Մեժեվանը էլեկտրոդները տեղադրել է երիտասարդի ուղեղում: Դրանց օգնությամբ գիտնականը հույս է ունեցել պարզել էպիլեպսիայի առաջացման պատճառները, որով տառապել է երիտասարդը: Դրա համար հիվանդի գանգում աննշան փոքր անցքեր են բացել շաղափով: 5-սմ-անոց էլեկտրոդները միացվել են ուղողի կոնկրետ հատվածներին:

Այս ամենը հալյուցինացիաների պատճառ է դարձել:

Հետազոտողները հյուս ունեն, որ այս բացահայտումը կարող է օգնել իրենց ավելի լավ հասկանալ ուղեղի հատվածների գործունեությունը: