58-ամյա չեխ անօթեւան Լյուդվիկ Դոլեզալը, որ Եվրոպայի ամենակեղտոտ մարդու համբավն ունի, պատմել է, թե ինչու է իր արտաքին տեսքն այդքան արտառոց եւ ինչ նպատակով է գտած բոլոր իրերն այրում:

«Մարդիկ հաճախ ինձ սատանա են անվանում,- խոստովանում է Լյուդվիկ Դոլեզալը: «Մի տարի առաջ թողել եմ աշխատանքս եւ հիմա մի լքված ու հին գյուղական տանն եմ ապրում, բայց չեմ փոշմանել որոշմանս համար»,- ասում է նա:

Անոթեւանը, որի մաշկն ու շորերը կեղտի ու մոխրի շերտով են պատված, գտնում է, որ քաղաքակրթության բոլոր բարիքներից հրաժարումն իրեն հանգիստ քուն է բերել, քանի որ գյուղական լռության մեջ մեկուսացումը թույլ է տալիս իդեալական անկողին ունենալ, որ ոչ այլ ինչ է, քան ընդամենը մի կույտ մոխիր: Այն այնքան է դուր գալիս Լյուդվիկին, որ նա այրում է բոլոր գտած իրերը, որպեսզի երեկոյան խարույկի մնացորդների մեջ հարմար տեղավորվի եւ քնի, Mail Online-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը:

80-летний иранец – самый грязный человек в мире