Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախապատրաստման հետ կապված բոլոր հարցերը:
«Ես կցանկանայի խնդրել ձեզ Բելառուսի, Ղազախստանի գործընկերների հետ միասին ավարտել պայմանագրի նախագիծը եւ վերջակետ դնել», - հայտարարել է նախագահը՝ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պուտինը նշել է, որ նախօրեին Մինսկում կատարած աշխատանքը արդյունավետ է համարում:
«Ձեռք են բերվել փոխզիջումներ, մնացել են տեխնիկական համաձայնեցման որոշ հարցեր: Հուսով եմ, որ դա էլ առաջիկայում ավարտին կհասցվի», - հայտարարել է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ նիստի մասնակիցներին չի հաջողվել վերացնել բոլոր տեղեկագրական նորմերը, ընդունելով, որ «դա հնարավոր էլ չի անել այդքան կարճ ժամանակում»:
Միեւնույն ժամանակ հաջողվել է համաձայնեցնել սկզբունքային հարցերը՝ կապված էներգետիկայի եւ ենթակառույցների հետ, հավելել է Պուտինը:




























