Մոսկվայի «Մուզեոն» արվեստների պարկում «ներգաղթյալների լեզուների դպրոց» կբացվի, որտեղ հնարավոր կլինի ղազախերեն, տաջիկերեն, մոլդավերեն ու ուզբեկերեն սովորել: Ուսուցումը կսկսվի մայիսի 3-ից:

Դպրոցում դասընթացը անվճար կլինի բոլորի համար: Դասերը կանցկացվեն շաբաթական 4 անգամ:

«Մուզեոն»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ լեզուները կդասավանդեն այդ ազգերի սփյուռքի ներկայացուցիչները, որոնք տիրապետում են իրենց մայրենիին եւ ռուսերենին: Նրանք բոլորը բարձրագույն կրթություն եւ դասավանդման փորձ ունեն:

«Նախագծի նպատակը միջէթնիկ հանդուրժողականության զարգացումն է եւ Ռուսաստանի ու նախկին խորհրդային հանրապետությունների մշակույթները միմյանց ծանոթացնելը»,-ասված է դպրոցի կայքում:

Դասընթացները կտեւեն մինչեւ օգոստոսի 1-ը: