Չինական Չենդու քաղաքի բնակիչ, 29-մյա վաճառող Սյույ Յուանգուանը Սուն դինաստիայի ժամանակաշրջանի  արձանիկ է գտել ճամբեզրի ցեխերի մեջ:

Տղամարդը բնական կարիքը հոգալիս պատահաբար նկատել է արձանիկը:

 Սյուին այն տարել է մշակութային նմուշների բյուրո: Գտնված նմուշը կերամիկայից արձանիկ է՝ 10 սմ բարձրությամբ եւ 17-18 սմ լայնությամբ: Փորձագետները հաստատել են, որ արձանիկը  թվագրվում է 960–1279թթ.: Դրա մոտավոր արժեքը չի նշվում:

Հայտնի չէ, թե ինչպես կարող էր  արժեքավոր առարկան հայտնվել փողոցում:  Մշակութային նմուշների բյուրոյում ենթադրել են, որ արձանիկը ինչ-որ մեկը դուրս է բերել հնագույն դամբարաններից մեկից:  Ճիշտ է, այդպիսի դամբարան մոտակայքում չի հայտնաբերվել: 

Չինացին արձանիկը հանձնել էր մշակութային նմուշների բյուրո, փոխարենը նրան շնորհակալագիր են հանձնել, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը: