Ռուսական գազի դիմաց Ուկրաինայի ընդհանուր պարտքը 3,5 մլրդ ԱՄՆ դոլարի է հասել: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Հաշվի առնելով «Ուկրաինայի Նեֆտոգազի» ապրիլի 30-ի հայտը եւ այն ծավալները, որոնք ամսվա ընթացքում ենք տրամադրել, նախնական գնահատականներով,  ռուսական գազի դիմաց Ուկրաինայի ընդհանուր պարտքը 3492 մլն ԱՄՆ դոլար է կազմում»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչման, հայտնել է Կուպրիյանովը:

Նշենք, որ «Ուկրաինայի Նեֆտոգազի» պարտքի նախորդ ցուցանիշը, մարտ ամսվա մատակարարումների ներառմամբ, ավելի քան 2,2 մլրդ դոլար էր կազմում: