Ղրիմի պետական խորհուրդը ավերացված արժեքի հարկի նոր տոկոսադրույքներ է սահմանել, որոնք կազմում են 2-4,2 տոկոս: Երկու տոկոս կսահմանվի սոցիալական նշանակության ապրանքների համար, ներառյալ սննդամթերքը, իսկ 4,2 տոկոս՝ մնացած ապրանքների համար:

Ներկայումս Ղրիմի թերակղզում միասնական դրույքաչափը կազմում է 20 տոկոս: Ռուսաստանում այն 18 տոկոս է, թեեւ առանձին դեպքերում արտոնություններ են կիրառվում:

Սկզբում նախատեսվում էր, որ ԱԱՀ-ի դրույքաչափը 18-ից կնվազեցվի 10 տոկոսի, բայց արդյունքում որոշեցին ավելի շատ նվազեցնել, որպեսզի «անցումային շրջանում բիզնեսի համար կայուն տնտեսական ապահովեն», ինչպես նաեւ աջակցեն տեղի արտադրողների մրցունակությանը: Նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու ժամկետների մասին չի հաղորդվում:

Ղրիմի պետական խորհուրդը նաեւ որոշել է չեղյալ հայտարարել հարկատուների՝ բյուջեին ունեցած պարտքերը մարտի 1-ի դրությամբ: