Օրերս Մադրիդում M-30 մայրուղու վրա կանգ էր առել ավտոմեքենաների շարժումը՝ ճանապարհի մեջտեղում գտնվող բայքերի պատճառով: Տղամարդը ասֆալտն էր ուսումնասիրում ու չէր նկատում, որ իր պատճառով ընթացքը կանգ է առել:
Դեպքի վայր հասած իրավապահները խորհուրդ են տվել նրան սեփական անվտանգության համար հեռանալ մայրուղուց:
Մոտոցիկլարավարը պատասխանել է, որ չի կարող հեռանալ, քանի որ չի գտել մարմնի մի ողջ մաս: Պարզվել է, որ նա փռշտացել է, արհեստական ատամները դուրս են թռել բերանից ու հայտնվել երթեւեկելի հատվածում: Նա ստիպված է եղել դուրս գալ ճանապաչհի վրա ու փնտրել իր ատամները:
«Daily News»-ի տվյալներով՝ իրավապահների հետ զրույցից հետո բայքերը դուրս է եկել երթեւեկելի հատվածից, շարժումը վերականգնվել է: Գտել է արդյոք նա իր կորցրած ատամները, չի հաղորդվում:




























