Մանկավարժները, որոնք կես դրույքից էլ քիչ են դասավանդում, նույնպես առողջության ապահովագրության կարիք ունեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հանդես գալով խորհրդարանում կառավարության հետ երկխոսության ժամի ընթացքում:
«Արդար չէ. այդ մարդիկ պետք է ունենան նույն իրավունքները, քանի որ նրանք, ցավոք, նույնպես երբեմն հիվանդանում են»,- հայտարարել է Ուրիխանյանը:
Պատասխան խոսքում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ստիպված են բավարարվել ունեցածով, քանի որ բյուջեի հնարավորությունները սահմանափակ են: «2015թ.-ի բյուջերի նախագծերում, որոնք այժմ սկսում են քննարկվել, հավելյալ ծախսեր առողջության ապահովագրության համար նախատեսված չեն»,- հայտարարել է նախարարը:
Նշենք, որ 2013թ.-ից պետական ծառայողների համար առողջության պարտադիր ապահովագրումից դուրս բերվեցին ուժային գերատեսչությունների(մոտ 55 հազար մարդ) ներկայացուցիչները, ինչպես նաեւ գիտական ինստիտուտների մի մասին աշխատակիցները՝ ներառյալ «Մատենադարանը»: Այժմ պետությունը քննարկում է ծառայությունների տարածման հնարավորությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա:



























