Մինկում, ապրիլի 29-ին կայացած Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի բացակայությունը բոլորովին չի խանգարել եվրասիական ինտեգրման առաջընթացին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին:
Նրա խոսքով՝ Հայաստանի չի մասնակցել Մինսկում Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների մակարդակով կայացած Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որովհետեւ դեռեւս ՄՄ անդամ չէ:
«Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզին, ապա այդ հարցըպետք է ներկայացներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ պարոն Վիկտոր Խրիստենկոն, որը արել է դա»,-հայտարարել է Նալբանդյանը:




























